+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN MARCH 1.2

  • Լոտի համար 18246
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 675,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 675,000 դրամ
  • Սկիզբը: 02-05-2024 14:30
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել March
Թողարկման տարեթիվ 2003
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Գազ
Ղեկ Աջ
Գույն Նարնջագույն մետալիկ
Վիճակ Լավ

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB259497, նույնացման համարը՝ AK12-741241, շարժիչի հզորությունը՝ 80 Ձ.ՈՒ. / 60 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոապաշարի կորուստ։ Մեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված տեղեր, դիմացի ձախ լուսարձակը և թարթիչը կոտրված են։ Հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, անվադողերը՝ կիսամաշ, սրահը՝ կտոր, տեղադրված է գազ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438