ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Գտնվելու վայրը | ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե |
Վարույթն իրականացնող | Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին |
Մեքենայի մակնիշ | Nissan |
Մեքենայի մոդել | Teana |
Թողարկման տարեթիվ | 2004 |
Թափքի տեսակ | Սեդան |
Ղեկ | Ձախ |
Գույն | Սպիտակ մարգարիտ |
Վիճակ | Լավ |
Տեխնիկական անձնագրի համարը՝ KB438367, նույնացման համարը՝ J31-033009, շարժիչի հզորությունը՝ 173 Ձ.ՈՒ. / 127 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ժամանակ պարզվել է, որ ավտոմեքենայի հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Զննման ժամանակ վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել, ինչպես նաև պարզել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակությունը։ Սրահը՝ բավարար վիճակ, անվադողերը՝ կիսամաշված։ Դիմացի վահանակը բացակայում է։ Սրահը՝ կաշեպատ, բերանխցիկը չի ստուգվել բանալու բացակայության պատճառով։ Թափքի վրա առկա են ներկածածկույթը թափած, խամրած, խազված տեղեր։ Վառելիքի լիցքավորման փականը բացակայում է։ |
Copyright 2024. Design & development by G Design Group