ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
Քաղաք/մարզ | Երևան |
Համայնք | Շենգավիթ |
Հասցե | ք․ Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց, թիվ 70/1 լաբորատորիա |
Մակերես (քմ) | 5335 |
Հարկայնություն | 4 |
Սեփականության վկայականի N | 2609967 |
Կադաստրային ծածկագիրը | 293-047 |
Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ պանելային, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, որոշ մասերում քանդված, մուտքի դռների մի մասը՝ մետաղական, մի մասը՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա, շրջանակների և ապակիների մեծ մասը՝ կոտրված, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և յուղաներկով, մեծ մասում առկա են գաջածածկույթի խունացած և պոկված հատվածներ, հատակների մի մասը՝ բետոնապատ, մի մասը՝ մանրատախտակ, լինոլեումով պատված, որոշ մասերում քանդված, ներքին դռները՝ փայտյա, որոշ մասերում բացակայում են, որոշ մասերում ապակիները՝ կոտրված, պատերի վրա առկա են ճաքեր, գտնվում է փաստացի անբավարար վիճակում, սանհանգույցը՝ քանդված, անբավարար վիճակում: Առկա է պարիսպ՝ 37․6քմ։ Սեփականության իրավունքով, արդյունաբերական նշանակության, գործարանի կառուցման համար հողամաս՝ 4653քմ։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի (48920712 ՀՀ դրամ) վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: Անշարժ գույքը գրավադրված է «ՈՐԱՏԱՆԻ ՀԷԿՀ» ՓԲԸ-ում (ներկայիս «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ): Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
Copyright 2024. Design & development by G Design Group