+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

  • Լոտի համար 17825
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 159,180,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 159,180,000 դրամ
  • Սկիզբը: 18-09-2025 14:32
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Հասցե ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 6-րդ փողոց, թիվ 6/1 բնակեի տուն
Մակերես (քմ) 474․9 և 47․5
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 22112018-01-0277
Կադաստրային ծածկագիրը 01-007-0431-0027

Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա։ 474․9քմ մակերեսով բնակելի տունը երկու հարկանի է, ունի նկուղ և կիսանկուղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առաստաղները՝ ներկանյութ, հատակները՝ սալիկապատ և մանրատախտակ, նկուղում և կիսանկուղում ներքին հարդարանք իրականացված չէ, մուտքի դուռը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, աստիճանները՝ պրեսգրանիտ, ունի լոկալ ջեռուցման համակարգ։

 47․5քմ մակերեսով բնակելի տունը մեկ հարկանի է, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առաստաղները՝ ներկանյութ, հատակները՝ սալիկապատ, մուտքի դուռը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, ունի լոկալ ջեռուցման համակարգ։

Սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, տեղադրված է տեսահսկման համակարգ։ Առկա են օժանդակ շինություն՝ 28քմ, լողավազան՝ 26․8քմ, պարիսպ՝ 43․8քմ (122խմ), օժանդակ շինությունը հարդարված չէ, լողավազանը հարդարված չէ, առկա են միայն պատերը։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1583․9քմ, պարսպապատ է, տեղադրված է մետաղական դարպաս։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438