+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Մյասնիկյան

  • Լոտի համար 17630
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 3,077,043 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 3,077,043 դրամ
  • Աճուրդ: 7
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Մյասնիկյան
Հասցե Արմավիրի մարզ, Մյասնիկյան համայնք, Լենինի 39 բնակելի տուն
Մակերես (քմ) 110.3
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 07082019-04-0062
Կադաստրային ծածկագիրը 04-066-0028-0003

Ունի նկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, արտաքինից սվաղված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտ և երկաթբետոն, տանիքածածկը՝ ազբոթիթեղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առանձին սենյակներ՝ մասնակի վերանորոգված, հատակները՝ սալիկապատ և փայտյա, շագանակագույն ներկված, ներքին դռները՝ փայտյա, ապակեպատ, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ մետաղյա, լոգարանի հատակը և պատերը՝ սվաղված, ունի էլ․ հոսանք, ջուր, ջեռուցման համակարգ: Առկա են կիսակառույց անասնաշենք՝ 18․9քմ, մառան՝ 1․2քմ, սանհանգույց՝ 4․4քմ, պահեստ՝ 11․1քմ, ծածկ՝ 5․1քմ, օժանդակ շինությունների մի մասը ներքին հարդարանք չունի: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1200քմ, մշակված է։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438