+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Մայիսյան

  • Լոտի համար 17350
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 2,293,956 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,293,956 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 18-04-2024 15:02 / 29-04-2024 15:02
  • Աճուրդ: 11
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Մայիսյան
Հասցե Արմավիրի մարզ, գյուղ Մայիսյան, 2 փողոց, 4 շենք, թիվ 1 բնակելի տուն
Մակերես (քմ) 126
Հարկայնություն 2
Հարկ 1
Սեփականության վկայականի N 2667159
Կադաստրային ծածկագիրը 04-043-0033-0077

Արտաքին պատերը՝ տուֆ քարից, արտաքինից սվաղված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առանձին սենյակներում առկա են խոնավության հետքեր, հատակները՝ փայտյա և երկաթբետոնե, մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե և փայտյա, սանհանգույցի պատերը և հատակը՝ բետոնածածկ, ունի էլ․  հոսանք, ջուր, գազ: Առկա են օժանդակ շինություն՝ 40․3քմ, անասնաշենք՝ 16․4քմ, սանհանգույց՝ 6․4քմ, թոնրատուն՝ 19․3քմ, պարիսպ՝ 30գծմ, ներքին հարդարանքը բացակայում է: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, տնամերձ հողամաս՝ 240քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 18-04-2024 15:02

Ավարտը: 29-04-2024 15:02

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 114,698 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 2,343,956 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438