+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

Արտադրամաս, Շենգավիթ

  • Լոտի համար 16363
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 670,016,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 670,016,250 դրամ
  • Աճուրդ: 2
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք․ Երևան, Շենգավիթ, Հ․Մանանդյան փողոց, 41 շենք, թիվ 1 արտադրամաս
Մակերես (քմ) 21333.3
Սեփականության վկայականի N 27062019-01-0267
Կադաստրային ծածկագիրը 01-011-0049-0177

Շենքի պատերը՝ քարե, հիմքը՝ միաձույլ, երկաթբետոնե, ժապավենաձև, ծածկը՝ մետաղական, տանիքածածկը՝ քանդված վիճակում: Շինությունը ներքին հարդարանք չունի, ներքին հատակագծային լուծումները քանդված են, դռների և պատուհանների մեծ մասը բացակայում են, շրջանակները մետաղական են, կոմունիկացիաներ չկան, սակայն մոտ են։ Առկա է ենթակայան՝ 175.9քմ, շինություն՝ 108.8քմ, շինություն՝ 8.7քմ, շինություն՝ 69.3քմ: Առկա է ինքնակամ շինություն՝ 19.8քմ: Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ 32976քմ, ձևը՝ ուղղանկյունաձև:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438