+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

 

  1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ՝ Ծառայություն)։
  2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կանոնակարգված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 351-րդ-354-րդհոդվածներով։
  3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ Աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքում՝ http://ajurd.am (այսուհետ՝ Կայք):
  4. Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ։
  5. Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձնագիր և սոց․ քարտ  (իրավաբանական անձինք ներկայացնում են նաև լիազորագիր)։
  6. Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով կամ փոխանցում դեպոզիտ հաշվին։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդի բանկային հաշիվն է՝ 900013288031:

  1. Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է Ծառայություն (ք․ԵրևանՀալաբյան 41ա) և նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես Աճուրդի մասնակից` ստանալով մասնակցի քարտ։
  2. Ծառայության դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։
  3. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով՝ ներմուծելով աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։
  4. Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։
  5. Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք աշխատանքային օրվա ընթացքում լոտի գնման գինը ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը։
  6. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է Աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին՝ 900013288031 մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
  7. Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են։
  8. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին:

  1. Մարզային բաժիններում մասնակցության հայտ ներկայացված լինելու դեպքում այն փոխանցվում է աճուրդի կազմակերպման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի տվյալների գրանցումը։
  2. Աճուրդի մասնակիցը լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո տասը օրվա ընթացքում կարող է դիմել Ծառայության համապատասխան բաժին`
  3. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերն աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով:

Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

  1. Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն կարելի է ստանալ 060-713-438, 010-34-17-00 հեռախոսահամարներով կամ այցելելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա։

 

 

 1․ Աճուրդի կազմակերպման բաժին 

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա hեռ. 010-34-17-00 , + (374-60) 713-438 (ներքին 00161, 00162, 00164), 

 

 

2․ Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-452, + (374-60) 713-460 ներքին (00202, 00223) 

 

 

3․ Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-456 ներքին (00212, 00217, 00215, 00343)

 

 

4․ Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-467 ներքին (00242, 00243, 00244)

 

 

5․ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-472, + (374-60) 713-476 ներքին (00582, 00262)

 

 

6․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-439 ներքին (00602)

 

 

7․ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ + (374-60) 713-480 ներքին (00272)

 

 

8․ Պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-485, + (374-60) 713-487 ներքին (00290, 00292)

 

 

9․ Վարչական ակտերով բռնագանձումների բաժին

ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ. +(374-60) 713-436, + (374-60) 713-448 ներքին (00192, 00193, 00194, 00195, 00196, 00197, 00198, 00199, 00151, 00152, 00153)

 

 

10. Արագածոտնի մարզային բաժին

 ք.Աշտարակ, Էջմիածնի խճ.65, հեռ․ + (374-60) 713-522 ներքին (09102)

 

 

11․ Արմավիրի մարզային բաժին

ք․ Արմավիր, Սայթ-Նովա 122, 2-րդ հարկ, +(374-60) 713-513 ներքին (07102)

 

 

 11.1 Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք

 ք. Էջմիածին, Կամո 15, հեռ. 060-713-518 ներքին (08102, 08103, 08104, 08101, 08100)

 

 

12․ Արարատի և Վայոց ձորի  մարզային բաժին

 ք.Արտաշատ, Լուսինյան 9, հեռ․ + (374-60) 713-503 ներքին (04102)

  

 

12․1 Մասիսի տարածաշրջանի բաժանմունք

ք.Մասիս, Արարատյան փողոց 3 շենք թիվ 4, հեռ. + (374-60) 713-510 ներքին  (06101, 06102, 06100)

 

 

12․2 Վեդու տարածաշրջանի բաժանմունք

ք. Վեդի, Թումանյան 3/1, հեռ. + (374-60) 713-506 ներքին  (05102, 05103, 05101, 05100)

 

 

 12․3 Վայոց ձորի տարածաշրջանի բաժանմունք

ք.Եղեգնաձոր, Միկոյան 1/2, հեռ.+ (374-60) 713-564 ներքին  (23102, 23110, 23101, 23102)  

 

 

13․Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին

ք.Սևան, Նաիրյան 1-ին նրբ. 13շ. հեռ․ + (374-60) 713-554 ներքին (19100, 19101, 19102, 19103, 19104, 20100, 21100)

 

 

13․1 Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի  բաժանմունք

ք. Մարտունի, Մյասնիկյան փ. 34, հեռ․ + (374-60) 713-560 ներքին (22100, 22101, 22102) 

 

 

13․2 Տավուշի տարածաշրջանի  բաժանմունք

ք.Իջևան, Երիտասարդական 1, հեռ․ + (374-60) 713-546 ներքին (15100, 15101, 15102, 15110, 17100, 16100)

 

 

14․ Լոռու մարզային բաժին

ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16, հեռ․ + (374-60) 713-535 ներքին (12102, 12103, 12104, 12105, 12106, 12107, 12110, 12101, 12100)

 

 

14․1 Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունք

ք.Ստեփանավան, Ս.Սարգսյան փ. 11 հեռ. 060-713-539 ներքին  (13100,13101)

 

 

 14․2 Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի  բաժանմունք

ք.Ալավերդի, Թումանյան 8  հեռ. 060-713-542 ներքին  (14101,14100)

 

 

15․ Կոտայքի մարզային բաժին 

 ք. Հրազդան, մ/շ փոստ 2 հեռ․ +(374-60) 713-491, + (374-60) 713-492 ներքին (01102, 01102, 0103, 01104, 0110, 01101, 01100)

 

 

15․1 Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք

ք.Աբովյան, Բարեկամության փ. 1  հեռ. +(374-60) 713-496 ներքին  (02102, 02103, 02101, 02100)

 

 

 15․2 Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք

ք.Եղվարդ, Երևանյան 1   հեռ. +(374-60) 713-499 ներքին (03102, 03103, 03101, 03100)

 

 

16․ Շիրակի մարզային բաժին

ք.Գյումրի, Անկախության 7 hեռ․ +(374-60) 713-527 ներքին (10112, 10102, 10103, 10104, 10105, 10106, 10110, 10101, 10100)

 

 

16․1 Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի  բաժանմունք

ք.Արթիկ, Բաղրամյան 40   հեռ. +(374-60) 713-531 ներքին  (11101,11100)

 

 

17. Սյունիքի մարզային բաժին

ք.Գորիս, Մաշտոցի 3 հեռ․ +(374-60) 713-569 ներքին (26101, 24110, 27100, 24101, 24100)

 

 

17․1 Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք

 ք.Սիսիան, Ադամյան 35  հեռ. 060-713-574 ներքին  (26101,26100)

 

 

 17․2 Կապան-Մեղրի  տարածաշրջանի բաժանմունք 

ք.Կապան, Երկաթուղայինների 4  հեռ. 060-713-571 ներքին  (24102,24103,24110,25100)

 

scroll
+374 60 713438