+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գորիս

  • Լոտի համար 8753
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,777,766 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,777,766 դրամ
  • Աճուրդ: 8
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարման ենթակա ակտի կատարումը տարաժամկետվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Գորիս
Հասցե Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սյունիքի փողոց, թիվ 72 բնակելի տուն
Մակերես (քմ) 244.4
Սենյակների քանակը 4
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 22012013-09-0216
Կադաստրային ծածկագիրը 09-003-0030-0007

Պատերը՝ քար, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, փայտանյութ, տանիքը՝ մետաղյա թիթեղներ, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները և պատուհանները՝ փայտյա, հատակը՝ կողահատ տախտակ, բետոնածածկ, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցի հատակը՝ կերամիկական սալիկներ, պատերը՝ ցեմենտավազյա շաղախ, լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, ցեմենտավազյա շաղախ, ունի գազ, ջուր, էլ․ հոսանք, կոյուղի: Առկա է պարիսպ՝ 5․85քմ (16․4խմ)։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1084քմ, ունի որոշակի թեքություն, ուղղանկյունաձև երկրաչափական կառուցվածք, առկա են պտղատու ծառեր։ 

Բնակելի տան շինության որոշ հատված ինքնակամ կառուցված շինություններ են, որոնք փորձագետի կողմից չեն գնահատվել, քանի որ ներառված չեն սեփականության իրավունքի գրանցման վկայականում


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438