+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Էջմիածին

  • Լոտի համար 27148
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 39,300,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 39,300,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 06-08-2026 15:05 / 17-08-2026 15:05
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Էջմիածին
Հասցե Արմավիրի Մարզ, ք․ Էջմիածին, Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 252․9
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 15042024-04-0060
Կադաստրային ծածկագիրը 04-002-0882-0071-001

Կիսանկուղով։ Բնակելի տան արտաքին պատերը՝ տուֆ քարից։ Հիմքը՝ միաձույլ, ժապավենաձև երկաթբետոնե, ծածկը՝ երկաթբետոնե,տանիքը՝ թերթաքար։ Ներքին հարդարանքն իրականացված է ներկով։ Պատերի և առաստաղների վրա առկա են գունաթափված հատվածներ և գաջի տեղ-տեղ պոկված մասեր։ Հատակները և ներքին դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե։ Մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով։ Տեղադրությունը՝ լավ։ Բնակելի տունը պահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ։ Բնակելի կառուցապատման նշանակության հողամասի մակերեսը՝ 245 քմ, ձևը՝ ուղղանկյունաձև։

Հողամասում առկա է 2023 թվականին կառուցված 3․2 քմ մակերեսով ինքնակամ պարիսպ, որը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 06-08-2026 15:05

Ավարտը: 17-08-2026 15:05

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,965,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 39,400,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438