+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MITSUBISHI CHARIOT GRANDIS 3.0

  • Լոտի համար 26906
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,240,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,240,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,240,000 դրամ
  • Սկիզբը: 29-05-2026 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Արմավիրի մարզ, ՆԳՆ Ոստիակնության ՀՈԳՎ Արմավիրի հատուկ պահպանվող տարածք, Թաիրով, Երևանյան 3
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Mitsubishi
Մեքենայի մոդել Chariot
Թողարկման տարեթիվ 1999
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Կարմիր բալագույն մետալիկ

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB296450, նույնացման համարը՝ N86W0100938, շարժիչի հզորությունը՝ 215 Ձ.ՈՒ. / 158 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի վրա առկա են խազված և կոտրված տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ մաշված, անվադողերը՝ մաշված, առկա է բազմաթիվ խազեր և քերձվածքներ: Բեռնախցիկում առկա է գազաբալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438