





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիս բաժնի հատուկ տարածք՝ ք. Մասիս, Մարշալ Բաղրամյան փողոց, թիվ 30 ՀՊՏ) |
| Վարույթն իրականացնող | Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին |
| Մեքենայի մակնիշ | LADA (ВАЗ) |
| Մեքենայի մոդել | 2112 |
| Թողարկման տարեթիվ | 2004 |
| Թափքի տեսակ | Հետչբեկ |
| Շարժիչ | Բենզին |
| Փոխանցման տուփ | Մեխանիկական |
| Ղեկ | Ձախ |
| Գույն | Սպիտակ կաթնասպիտակ մետալիկ |
| Վիճակ | Բավարար |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ AB006569, նույնացման համարը՝ XTA2110040262814, շարժիչի հզորությունը՝ 91 Ձ.ՈՒ. / 67 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Թափքի վրա առկա են խազված, ներկաշերտը խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը թափված և գունաթափված բազմաթիվ տեղեր, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, նստատեղերը՝ կաշվենման պատյանով, մաշված տեղերով, հետևի աջ և ձախ լուսարձակները՝ վնասված, հնարավոր չի եղել բացել մեքենայի շարժիչի ծածկոցը և բեռնախցիկը, ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը։ |
|
Copyright 2026. Design & development by G Design Group