+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ

  • Լոտի համար 26558
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 32,880,000 դրամ
  • Մեկնարկային գին 26,304,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 26,304,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 31-07-2026 15:00 / 10-08-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Դավթաշեն
Հասցե ք․ Երևան, Դավթաշեն, Գ․ Աղաբաբյան փողոց, թիվ 25/23 բնակելի տուն
Մակերես (քմ) 46.4
Հարկ 1
Սեփականության վկայականի N 24062025-01-0474
Կադաստրային ծածկագիրը 01-004-0090-0122

Կառույցի տիպը՝ մոնոլիտ, հարկը՝ մի մասից կիսանկուղային, մյուս մասից՝ 1-ին հարկ։ Մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներիքն հարդարանքն իրականացված է ներկանյութերով, հատակները՝ սալիկապատ, պատուհանները՝ մետաղապալաստե։ Ունի՝ Էլ․ հոսանք, ջուր, կոյուղի։  Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Ներիքն հարդարանքը  միջին վիճակ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 40․5 քմ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 289․7 քմ մակերեսով։ Նշված հողամասերի և 240․85քմ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 4640/24085։

Գույքը ծանրաբեռնված է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի օգտին գրանցված գրավի իրավունքով: Գույքի հարկադիր աճուրդով վաճառքի արդյունքում գրավի պարտավորությունները ամբողջությամբ անցնում են գնորդին՝ համաձայն Կատարողական վարույթի մասին օրենքի 93 հոդվածի 6-րդ կետի` Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում իրացվում է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում և համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով: Առկա է ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 31-07-2026 15:00

Ավարտը: 10-08-2026 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,315,200 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 26,404,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438