+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL VECTRA 2.0 I

  • Լոտի համար 26505
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 760,000 դրամ
  • Մեկնարկային գին 760,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 760,000 դրամ
  • Սկիզբը: 06-04-2026 14:32
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Աշտարակ
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Vectra
Թողարկման տարեթիվ 1995
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ AB015138, նույնացման համարը՝ W0L000038T7517509, շարժիչի հզորությունը՝ 136 Ձ.ՈՒ. / 100 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, առջևի լուսարձակները՝ խամրած, դիմացի աջ և ձախ դռները՝ վնասված, հետևի և առջևի թափարգելները՝ վնասված, խազված, դիմացի և հետևի  անվաթևերը բավարար վիճակում են, բեռնախցիկի վրա առկա է ժանգոտված հատված, տեղադրված է գազաբալոնային համակարգ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438