+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա DAEWOO LEGANZA 1.8

  • Լոտի համար 26488
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 608,000 դրամ
  • Մեկնարկային գին 608,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 608,000 դրամ
  • Սկիզբը: 06-04-2026 14:43
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ հատուկ պահպանվող տարք՝ Թաիրով
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Daewoo
Մեքենայի մոդել Leganza
Թողարկման տարեթիվ 1997
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սև մետալիկ
Վիճակ Անսարք

Տեխնիկական անձնագրի համարը՝ XI091234, նույնացման համարը՝ KLAVA698DVB070299, շարժիչի հզորությունը՝ 90 Ձ.ՈՒ. / 66 ԿՎՏ։  Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը և սրահի պաստառները՝ մաշված, հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, առկա են կոտրված, բազմաթիվ քերված և խազված հատվածներ, բանալու բացակայության պատճառով հնարավոր չի եղել  բացել բեռնախցիկը և շարժիչի ծալովի կափարիչը։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438