+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VOLKSWAGEN ID4 LITE PRO

  • Լոտի համար 26484
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 6,501,600 դրամ
  • Մեկնարկային գին 6,501,600 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 6,501,600 դրամ
  • Սկիզբը: 10-04-2026 15:10
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Volkswagen
Մեքենայի մոդել ID.4
Թողարկման տարեթիվ 2022
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Էլեկտրական
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Լավ

Նույնացման համար՝ LFVVB9E60N5023797, շարժիչի հզորությունը՝ 204 ՁՈՒ/150 ԿՎՏ: Տրանսպորտային միջոցի զննությունն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ մեքենան ունի աննշան վնասվածքներ բոլոր կողմերից՝ քերծվածքներ, իսկ առավել մեծ վնասված է դիմացի աջ անվաթևը, մեքենայի սրահը՝ կաշվեպատ, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում: Մեքենայի բանալին բացակայում է՝ ավտոմեքենայի աշխատունակության, վազքի և մարտկոցի վերաբերյալ տվյալներ հայտնի չեն: Անվադողերը՝ կիսամաշված: Ավտոմեքենայի ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438