+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Տարոնիկ

  • Լոտի համար 16626
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 12,440,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 12,440,250 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Տարոնիկ
Հասցե Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, բնակելի տուն
Մակերես (քմ) 133.1
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1249001
Կադաստրային ծածկագիրը 04-093-039-009

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքածածկը՝ ազբոթիթեղ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութով և յուղաներկերով, առանձին տեղերում ներկը թափված, խոնավացված հետքերով, հատակը՝ փայտ և երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին դռները՝ փայտյա, սպիտակ ներկված, պատուհանների շրջանակները՝ փայտյա, սանհանգույցի հատակը և պատերը՝ առանց հարդարման, ունի էլ. հոսանք, գազ, ջուր։ Առկա են ծածկոց՝ 27․9քմ, նկուղ՝ 11․8քմ, լողավազան՝ 9․6քմ, թոնրատուն, լոգարան՝ 16․8քմ, կաթսայատուն, անասնաշենք՝ 14․6քմ, ավտոտնակ, խոհանոց՝ 34․8քմ, մառան, ծածկած մուտք՝ 25․3քմ, օժանդակ շինությունները չունեն ներքին հարդարանք։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1160քմ, մշակված է, առկա են թաղանթապատ ջերմոցի կոնստրուկցիաներ:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438