+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Շենավան

  • Լոտի համար 15966
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 9,229,140 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 9,229,140 դրամ
  • Աճուրդ: 4
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Շենավան
Հասցե Արագածոտնի մարզ, գ․ Շենավան, բնակելի տուն
Մակերես (քմ) 235․24, 28․61
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 1040038
Կադաստրային ծածկագիրը 02-082-023-006

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, 235․24քմ մակերեսով բնակելի տան երկրորդ հարկի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առկա են գաջածածկույթի խունացած և պոկված հատվածներ, հատակները՝ փայտյա, սալիկապատ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, սանհանգույցը՝ սալիկապատ, առաջին հարկում ներքին հարդարանք իրականացված չէ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ 28․61քմ մակերեսով բնակելի տունը մեկ հարկանի է, ներքին հարդարանք չունի, փաստացի ծառայում է որպես գոմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 700քմ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438