+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ Էջը կրում է զուտ տեղեկատվական բնույթ, այս էջում չեք կարող մասնակցել ներկայացվող գույքի ուղղակի վաճառքին։ Ուղղակի վաճառքի ներկայացված գույքը գնելու համար անհրաժեշտ է կապ հաստատել համապատասխան բաժնի հետ։

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 2106

  • Գույքի համար 866
  • Մեկնարկային գին 68,630 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 19-08-2025 / 28-08-2025
  • Ուղղակի վաճառք: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Շիրակի մարզ
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2106
Թողարկման տարեթիվ 1976
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Գույն Սպիտակ գիշեր

Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված տեղեր, նստատեղերը և անվադողերը՝ մաշված, գտնվում է վատ վիճակում։ Ավտոմեքենան խոտանվել է ՀՀ Կառավարության 25 հունիսի 2015 թվականի թիվ 708-Ա որոշմամբ։

Այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարել 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու, իրավախախտում կատարվելու կամ դրա օգտագործումը որևէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատված, և գույքահարկի գծով պարտավորություններն ամբողջ ծավալով ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գույքի ուղղակի վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է կայքում նշված ժամկետներում կապ հաստատել համապատասխան բաժնի հետ և սահմանված օրը այցելել «նկարագրություն» դաշտում նշված բաժին:
scroll
+374 60 713438