+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ Էջը կրում է զուտ տեղեկատվական բնույթ, այս էջում չեք կարող մասնակցել ներկայացվող գույքի ուղղակի վաճառքին։ Ուղղակի վաճառքի ներկայացված գույքը գնելու համար անհրաժեշտ է կապ հաստատել համապատասխան բաժնի հետ։

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 520 I

  • Գույքի համար 861
  • Մեկնարկային գին 95,321 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 20-08-2025 / 29-08-2025
  • Ուղղակի վաճառք: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Շիրակի մարզ
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Թողարկման տարեթիվ 1989
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Վատ

Տեխնիկական անձնագրի համարը՝ SG005466, նույնացման համարը՝ WBAHB11070BB35434, շարժիչի հզորությունը՝ 129 Ձ.ՈՒ. / 95 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենան գտնվում է վթարված, ոչ աշխատանքային վիճակում։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը խամրած, փոս ընկած տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը։ Դիմացի թափարգելը, հովացման համակարգի քողարկիչը, դիմացի լուսարձակները բացակայում են, սրահի վիճակը՝ մաշված, անվադողերը՝ միջին մաշվածության։  Բեռնախցիկը և շարժիչի ծածկոցը հնարավոր չի եղել բացել։

Գույքի ուղղակի վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է կայքում նշված ժամկետներում կապ հաստատել համապատասխան բաժնի հետ և սահմանված օրը այցելել «նկարագրություն» դաշտում նշված բաժին:
scroll
+374 60 713438