+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Պտղունք

  • Լոտի համար 9170
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 21,760,118 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 21,760,118 դրամ
  • Աճուրդ: 9
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Պտղունք
Հասցե Արմավիրի մարզ, գ․ Պտղունք, Հ․ Շիրազի փողոց, թիվ 1 բնակելի տուն
Մակերես (քմ) 371․1
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 10062019-04-0072
Կադաստրային ծածկագիրը 04-082-0065-0002

Պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, առաջին հարկի մուտքի դուռը՝ մետաղական, երկրորդ հարկի մուտքի և ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա և մետաղապլաստե շրջանակներով, սենյակների պատերը հարդարված են պաստառներով, դեկորատիվ և ջրաէմուլսիոն ներկերով՝ համադրված դիզայներական լուծումներով և քարե դեկորացիաներով, հատակը՝ ննջասենյակներում՝ լամինատ, հյուրասենյակում, խոհանոցում և միջանցքում՝ սալիկապատ, սանհանգույցը՝ նորաոճ  սալիկներով սալիկապատված, ունի ջուր, էլ․ հոսանք, գազ: Առաջին հարկում գտնվող ավտոտնակը և բնակելի տունը վերանորոգված չեն։ Առկա են ավտոտնակ՝ 85քմ, ծածկ՝ 1․7քմ, պարիսպ՝ 0․4քմ (0.6խմ): Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 414քմ։

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438