+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Հրազդան

  • Լոտի համար 9002
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 57,976,763 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 57,976,763 դրամ
  • Աճուրդ: 3
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Հրազդան
Հասցե Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ռ. Միքայելյան փողոց, թիվ 19 բնակելի տուն
Մակերես (քմ) 396.13
Սենյակների քանակը 6
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 2637159
Կադաստրային ծածկագիրը 07-001-0655-0023

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից ֆերզիտի սալիկներով երեսպատված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթյա, տանիքը՝ թիթեղածածկ, ներքին դռները՝ փայտյա և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղյա շրջանակներով, հատակը՝ մանրահատակ, լամինատ, սալիկապատ, պատերը՝ լատեքս տեսակի ներկանյութով հարդարված, երկրորդ հարկի երկու ննջասենյակները մասամբ առանց հարդարման, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի ջուր, էլ. հոսանք, գազ, բաքսի համակարգ, առկա է պատշգամբ, հարթակ, դարպասը՝ մետաղական: Ունի ավտոտնակ՝ 51.35քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 930քմ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438