+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակարան  

ԲՆԱԿԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ

  • Լոտի համար 8601
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 12,277,211 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 12,277,211 դրամ
  • Աճուրդ: 17
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Դավթաշեն
Հասցե ք․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 45/5 շենք, բնակարան 96/1
Մակերես (քմ) 270.2
Սենյակների քանակը 4
Հարկայնություն 15
Հարկ 14
Նորակառույց Այո
Սեփականության վկայականի N 18102017-01-0167

 Գտնվում է 15 հարկանի շենքի 15-րդ և 14-րդ հարկերում, պատերը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, պատուհանները՝ մետաղապլաստե, միջանցքի, սենյակների և խոհանոցի հատակը՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ առանց հարդարման, սանհանգույցի և լոգարանի հատակը՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ ներքին հարդարման, առկա է ջրամատակարարում։ 

Ըստ սեփականության իրավունքի վկայականի մինչև 50% ավարտվածության աստիճան ունեցող 270.2քմ մակերեսով շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են։

Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 

Հարկային մարմնի 02․11․2020թ․ թիվ 47720/2 որոշմամբ կիրառված է արգելանք։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438