+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Արփի

  • Լոտի համար 20472
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 6,567,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 6,567,750 դրամ
  • Սկիզբը: 29-11-2024 15:00
  • Աճուրդ: 3
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական գործողությունները հետաձգվել են
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Վայոց Ձորի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Վայոց Ձոր
Համայնք Արփի
Հասցե Վայոց ձորի մարզ, Արփի համայնք, բնակելի տուն
Մակերես (քմ) 131․6
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1835276
Կադաստրային ծածկագիրը 10-012-0063-0007

Ունի նկուղ, պատերը՝ քարե, արտաքինից սվաղված, երեսպատված, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ ասբոշիֆեր, լուսամուտները՝ մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտյա, սենյակների հատակը՝ բետոնե, սալիկապատ, լամինատ,  պատերը՝ ներկած, պաստառապատ, առանց հարդարման, առաստաղը՝ ներկած, առանց հարդարման, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ կախովի, միջանցքի հատակը և պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ։ Բնակելի տան մակերեսի մեջ ներառված 18․5քմ մակերեսով հատվածը հանդիսանում է բաց պատշգամբ։ Սեփականության վկայականում նշված 28քմ մակերեսով գոմը և 16քմ մակերեսով ծածկատունը փաստացի առկա չեն և փորձագետի կողմից չեն գնահատվել։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1450քմ, մակերևույթը հարթ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438