+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գյումրի

  • Լոտի համար 20141
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 17,280,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 17,280,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 19-09-2024 15:14 / 30-09-2024 15:14
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Գյումրի
Հասցե Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Աբովյան փողոց, թիվ 50 բնակելի տուն
Մակերես (քմ) 167․94
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 04102017-08-0001
Կադաստրային ծածկագիրը 08-001-0646-0027

Ունի նկուղ, պատերը՝ քարե, արտաքինից տուֆե սալերով երեսպատված, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակները՝ սալիկապատ, փայտյա, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ փայտյա, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի ջուր, էլ․ հոսանք, գազ, լոկալ ջեռուցման համակարգ, նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 243.95քմ։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումների առկա են ինքնակամ շինություն 50․82 / 65․04 քմ ընդհանուր մակերեսով։ Օրինական և ինքնակամ շինությունները կազմում են մեկ ամբողջական գույք։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 19-09-2024 15:14

Ավարտը: 30-09-2024 15:14

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 864,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 17,380,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438